ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Օլիմպիադիայի համար նախատեսված հյուրանոցները կիսակառույց են, նրանցում շներ են թափառում

Օլիմպիադիայի համար նախատեսված հյուրանոցները կիսակառույց են, նրանցում  շներ են թափառում
05.02.2014 | 16:03

Սոչի մեկնած ամերիկացի լրագրողները Twitter-ում գրառումներ են թողել իրենց հյուրանոցային տպավորությունների մասին: CNN-ից Հարրի Ռիքին գրել է, որ հյուրանոցներում դեռևս շինարարություն է ընթանում: Ջուրը, եթե նույնիսկ կա, ապա խմելու չէ: Մի գերմանացի լուսանկարիչ Հարրիին պատմել է, որ անցած հանգստյան օրերին նրա հյուրանոցում դեռևս թափառող շներ և շինարարներ էին սենյակներից ներսուդուրս անում: Հարրին լրագրողներին տրված սենյակներից մեկի լուսանկարն է տեղադրել, որում վարագույրը պոկված է: Նա գրել է նաև, որ CNN-ը հինգ ամիս առաջ 11 սենյակ է պահ տվել, բայց նրանք Սոչի են ժամանել փետրվարի 3-ին և միայն մեկ սենյակ է պատրաստ եղել: The Guardian-ի թղթակիցը գրել է, որ դեռևս սպասում է հյուրանոցային սենյակի կահավորմանը և հույս ունի, որ զուգարանի թուղթը կլինի համապատասխան տեղում, այլ ոչ թե զուգարանակոնքի ջրակափարիչի վրա: Նա գրել է, որ իր հյուրանոցում վերելակը փչացել է կես օր աշխատելուց հետո: Նա աստիճաններով է բարձրացել, սակայն հարկի դուռը փակ է եղել: Մի խոսքով` լրագրողները «զվարճանում են» օլիմպիական Սոչիում:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1262

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ